Jump to content

Յոհան Ֆիլիպ Աբելին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յոհան Ֆիլիպ Աբելին
Abelinus Iohann-Philipp
Ծնվել էդեկտեմբերի 7, 1600(1600-12-07)[1]
ԾննդավայրՍտրասբուրգ, Էլզաս, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա[1]
Վախճանվել էսեպտեմբերի 12, 1634(1634-09-12)[2][1] (33 տարեկան)
Վախճանի վայրՖրանկֆուրտ, Սրբազան Հռոմեական կայսրություն[1]
ՄասնագիտությունԳրող, հեղինակ, թարգմանիչ և պատմաբան
Յոհան Ֆիլիպ Աբելին Վիքիդարանում
Փորագրություն «Theatrum Europaeum»֊ից

Յոհան Ֆիլիպ Աբելին (գերմ.՝ Abelinus Iohann-Philipp, դեկտեմբերի 7, 1600(1600-12-07)[1], Ստրասբուրգ, Էլզաս, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա[1] - սեպտեմբերի 12, 1634(1634-09-12)[2][1], Ֆրանկֆուրտ, Սրբազան Հռոմեական կայսրություն[1]), գերմանացի պատմաբան։ Հայտնի է որպես հեղինակ Յոհան Լյուդվիգ Գոտֆրիդ անունով կամ Գոտոֆրեդուս, ծնվել է Ստրասբուրգում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբելինը ծնվել է 1600 թվականին Ստրասբուրգում։ Հիմնադրել է և սկսել է հրատարակել «Theatrum Europaeum»՝ պատմական պարբերական հրատարակությունը, որի առաջինը ներառում է իր մեջ 1617 ֊ 1628 թվականների պատմությունը, որը հենց ինքն էր գրել։ Հրապարակման հետագա գործերում Աբելինի օգնականները եղել են Շիդերը, Օրեուսը և այլք։ Հենց նրանք Աբելինի մահից հետո շարունակել են «Theatrum Europaeum»֊ի կազմումը և հրապարակումը, հասցնելով այն մինչև XVIII դար։ Լավագույն հրատարակությունը լույս է տեսել Մայնի Ֆրանկֆուրտում ՝ 1635—1788 թվականներին։

Բոլոր ստեղծագործություններին Մ․Մերիանի փորագրությունները, որի արդյունքում նրանք մեծ արժեք են ստացել։

Աբելինը գրել է նաև «Mercurius Gallo-Belgicus Succenturiatus»֊ի 17֊րդ և 18֊րդ հատորները։ Բացի այդ նա գրել է նաև՝

  • «Շվեցիայի նկարագրություն» (Ֆրանկֆուրտ, 1632)
  • «Պատմական ժամանակագրություն» (գերմ.՝ Histor. Kronyck etc) (Ֆրանկֆուրտ, 1633, վերահրատարակվել է Լեյդենում 1702 թվականին).
  • «Historia Antipodum» (Ֆրանկֆուրտ, 1655),
  • «Հնդկաստանի պատմություն»

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհան Ֆիլիպ Աբելին» հոդվածին։